Գագիկ Ստեփանյանը ծնվել է 1977 թ․-ի հունվարի 20-ին Երևանում։
Բարձրագույն կրթությունը որպես շախմատի մարզիչ և մանկավարժ ստացել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:
Աշխատանքային գործունեություն
Մասնագիտական աշխատանքային ուղին որպես շախմատի ուսուցիչ սկսել է Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոցից՝ աշխատելով 10 տարի։
- 2017-2018 թթ․ աշխատել է Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես մարզիչ։
- 2018-2023 թթ․ աշխատել է Մալաթիա-Սեբաստիայի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։
- 2022-մինչ օրս աշխատում է Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։
- 2022-ից որպես շախմատի մարզիչ համագործակցում է DASA2 առցանց դպրոցի հետ՝ դասավանդելով շախմատ սփյուռքահայ երեխաներին, փորձելով ներդրում ունենալ սփյուռքում հայապահպանության գործում։
- 2023թ. առ այսօր աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում:
Մարզչական արդյունքներ
Որպես թիմի մարզիչ՝
• Երևան քաղաքի շախմատի դպրոցական օլիմպիադայում 2-րդ հորիզոնական՝ 2017, 2018 թթ.
• Երևան քաղաքի շախմատի դպրոցական օլիմպիադայում 3-րդ հորիզոնական՝ 2019թ.
• Հանրապետության շախմատի դպրոցական օլիմպիադայում 2-րդ հորիզոնական՝ 2018թ.
• Տասնյակից ավելի 2-րդ և 1-ին կարգայիններ: