Գրանցում

Ալբերտ Շահինյանը ծնվել է 1989թ. օգոստոսի 14-ին , Վանաձոր քաղաքում: Սովորել է Հայաստանի Ագրարային համալսարանի «Հողաշինարարություն և հողային կադաստր» բաժնում:

Համարվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից:

Կրթություն 

1996-2006թթ.՝ Վանաձորի թիվ 12 դպրոց

2006-2011թթ.՝ Հայաստանի Ագրարային համալսարան- «Հողաշինարարություն և հողային կադաստր» բաժին: Շնորհված է Բակալավրի աստիճան:


Շախմատային հաջողություններ

  • 2003թ գրավել է 1-ին տեղը Լոռու մարզի առաջնությունում (մինչև 14 տարեկան) 
  • 2004թ. գրավել է 2-րդ տեղը Լոռու մարզի առաջնությունում (մինչև 16 տարեկան) 
  • 2008թ. գրավել է 3-րդ տեղը Լոռու մարզի մեծահասակաների առաջնությունում 
  • 2010թ. գրավել է 3-րդ տեղը Լոռու մարզի մեծահասակաների առաջնությունում
  • 2014թ. գրավել է 1-ին տեղը «Մեծ հաղթանակին» նվիրված արագ շախմատի մրցաշարում
  • 2014թ. գրավել է 1-ին տեղը «Բազե շախմատ» մրցաշարում 
  • 2015թ. գրավել է 2-րդ տեղը  Լոռու մարզի մեծահասակաների առաջնությունում
  • 2015թ. գրավել է 1-ին տեղը Վանաձոր քաղաքի տղամարդկանց և կանանց առաջնությունում
  • 2017թ. գրավել է 2-րդ տեղը «Լազր Սարգսյանի» 7-րդ հուշամրցաշարում

Աշխատանքային գործունեություն 

  • 2009-2019թթ. աշխատել է Վանաձորի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես մարզիչ
  • 2011-2018թթ. աշխատել է Վանաձորի թիվ 6 և թիվ 12 դպրոցներում՝ որպես շախմատի ուսուցիչ
  • 2018-ից աշխատում է որպես սպորտային լրագրող
  • 2019-ից աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում՝ որպես մարզիչ


Մարզչական արդյունքներ

  • 2009-2019թթ. ընթացքում՝ 90-100 կարգային շախմատիստ (4-1 մակարդակ)
  • 2019-2021թթ. ընթացքում՝ շուրջ 20 կարգային շախմատիստ (4-3 մակարդակ)
  • Հայաստանի 16 տարեկան աղջիկների չեմպիոն 
  • Հայաստանի 8 տարեկան տղաների փոխչեմպիոն



Developed by LAB64 LLC