Լևոն Սումբաթի Բաբուջյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 8-ին Երևանում։
4 տարեկանից սկսել է շախմատ խաղալ և արդեն 8 տարեկանում լրացել է 1-ին կարգը։
Համարվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից:
Կրթություն
2007 թվականին ավարտել է Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտը։
Շախմատային հաջողություններ
Լևոնը բազմաթիվ մցաշարերի հաղթող է, ներառյալ.
- Կապուտակ Սևան 2005
- Ստամբուլ օփեն 2008 և 2009
- Թեհրան 2009
- Ջերմուկ 2009
- Փոթի 2015 և 2019
- Ղազախստանի գավաթակիր 2019 և այլն:
Աշխատանքային գործունեություն
- 2013 թվականից աշխատում է պատանի շախմատիստների հետ։
- 2015 թվականից աշխատում է որպես «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի Շախմատի Մանկապատանեկան Մարզադպրոցում» որպես տնօրեն։
- 2020 թվականից դասավանդում է Հայաստանի շախմատի ակադեմիայում։
Կոչումներ
- 2010 թվականին ստացել է գրոսմայստերի կոչում։