Գրանցում

ՄԳ Արթուր Չիբուխչյանը ծնվել է  1979 թվականի հոկտեմբերի 6-ին, Թբիլիսիում: 

Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է։ 

Շախմատային հաջողություններ

1996-ին Հայաստանի 3-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում կայացած համաշխարհային 32-րդ օլիմպիադային։ Լինելով երկրորդ պահեստային խաղացողը` նա անցկացրել է 5 պարտիա, որոնցում տարել է 3 հաղթանակ և կրել 2 պարտություն։

2014 թ. փետրվարին Թբիլիսիում կայացած շրջանաձև մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Աշխատանքային գործունեություն

  • 2011-2019  թթ. Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ նշանակվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի մարզիչ:

  • 2016- 2020թթ. այնուհետև 2024թ. առ այսօր աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում:

Կոչումներ 

Դառնալով «Գյումրի-2009» միջազգային մրցաշարի երկրորդ մրցանակակիր և երրորդ անգամ լրացնելով գրոսմայստերի նորման՝ շուտով Հունաստանի Հալկիդիկի քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի 80-րդ նստաշրջանում արժանացավ այդ կոչմանը:




Developed by LAB64 LLC