Գրանցում

Ռոման Ակոպով

Կրթություն

1983-1988թթ. սովորել է Կիրովի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում:

Շախմատային հաջողություններ

  • 1975թ. Բաքվում կայացած երիտասարդական մրցաշարում գրավել է առաջին տեղը:
  • 1980 և 1984թթ. Ադրբեջանի առաջնությունում /բարձրագույն լիգա/ զբաղեցրել է երրորդ տեղը:
  • 1986թ. ԽՍՀՄ առաջնությունում /նամակագրական կապի միջոցով/ զբաղեցրել է երրորդ տեղը:
  • 1986թ. ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում:
  • 1989թ. Պլաուենում կայացած միջազգային մրցաշարում արժանացել է առաջին մրցանակի:
  • 1990թ. Հայաստանի առաջնությունում /առաջին լիգա/ գրավել է երրորդ տեղը:
  • 1997թ. Երևանում անցկացված միջազգային մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը:
  • 2000 և 2001թթ. Հայաստանի արագ շախմատի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն:
  • 2015, 2017, 2018թթ․ դարձել է Հայաստանի վետերանների չեմպիոն (50+)։

Աշխատանքային գործունեություն
1986-1988թթ. աշխատել է որպես Ադրբեջանի «Աշխատանքային ռեզերվներ» Խորհրդի ավագ մարզիչ: 
1988- 2002թթ. աշխատել է Հոկտեմբերյանի Շախմատի տանը որպես ավագ մարզիչ:                                                      2002թ.-ից Ռոման Ակոպովը աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում:

Մարզչական արդյունքներ

  • 2004թ. նրա սաներ Ռոբերտ Աղասարյանը դարձել է մինչև 10 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, իսկ Խաչատուր Երանյանը գրավել է V տեղը: 2005թ.
  • Ռաֆայել Գաբրիելյանը գրավել է  Եվրոպայի մինչև 10 տարեկանների խմբում IV տեղը, 2006թ. Ռոբերտ Աղասարյանը դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն:
  • 2007թ. Կարեն Գրիգորյանը Եվրոպայի մինչև 12 տարեկանների առաջնությունում գրավել է III տեղը, իսկ 2009թ-ին` Միքայել Մկրչյանը Եվրոպայի առաջնությունում գրավել է V տեղը:
  • 2016թ․ Ռուդոլֆ Փաշիկյանը Եվրոպայի մինչև 8 տարեկանների առաջնությունում կիսել է 2-8 տեղերը, իսկ 2018թ․ Եվրոպայի մինչև 10 տարեկանների առաջնությունում գրավել է 4-րդ տեղը։

Կոչումներ

  • 1991թ․ ստացել է ազգային վարպետի կոչում։
  • 2017թ․ Հայաստանի վաստակավոր մարզիչ։
  • 2018թ․ ՖԻԴԵ-ի մարզիչ։

 




Developed by LAB64 LLC