Սարգիս Մանուկյանը ծնվել է 1990թ, հունվարի 1-ին, Երևանում։ Սովորել է ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։
Սարգիս Մանուկյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է։
Կրթություն
2010թ․ ավարտել է ԵՊՀ-ի Մաթեմատիկա և մեխանիկա ֆակուլտետի բակալավրիատը
2012թ․ ավարտել է ԵՊՀ-ի Մաթեմատիկա և մեխանիկա ֆակուլտետի մագիստրատուրան
Շախմատային հաջողություններ
- 2000թ․՝ Հայաստանի մինչև 10 տարեկան պատանիների փոխչեմպիոն
- 2002թ․՝Երևանի պատանիների առաջնությունում 1-3-րդ հորիզոնականները
- 2006թ․՝ Երևանի մինչև 16 տարեկան պատանիների չեմպիոն
- 2008թ․՝ «Ջերմուկ 2008» միջազգային բաց մրցաշարի մինչև 18 տարեկանների չեմպիոն
- 2009թ․՝ Հայաստանի ակումբային չեմպիոն «ՄԻԿԱ» թիմի կազմում
- 2010թ․՝ Երևանի տղամարդկանց փոխչեմպիոն
- 2012թ․՝ Երևանի տղամարդկանց չեմպիոն
- 2012թ․՝ «Nabokov Memorial» մրցաշարի բրոնզե մեդալակիր
- 2012թ․՝Փոթիի միջազգային մրցաշարի Ա խմբում 1-4-րդ հորիզոնականները
- 2012թ․՝ Փոթիում անցկացված մարզիչների մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
- 2015թ․՝ «Moscow OpenC » միջազգային մրցաշարում բրոնզե մեդալակիր
Աշխատանքային գործունեություն
- 2011-12թթ․ աշխատել է Հայաստանի շախմատի ակադեմիայում որպես մարզիչ
- 2011թ․ Հայաստանը ներկայացրել է Սատկա քաղաքում ընթացող «Շախմատը դպրոցում» խորագրով միջազգային կոնֆերանսում
- 2014-16թթ․ աշխատել է Արցախում որպես գլխավոր մարզիչ
- 2016-2022թթ․ եղել է Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն
- 2021 թվականից համատեղությամբ աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում որպես մարզիչ
Մարզչական արդյունքներ
Մարզչական գործունեության ընթացքում Սարգիս Մանուկյանի սաները դարձել են Հայաստանի առաջնության հաղթողներ և մրցանակակիրներ, բավականին հաջող հանդես գալով Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։
Սաների ցուցաբերած արդյունքի համար «Ստեփան Ավագյան 2016» միջազգային մրցաշարում արժանացել է «Լավագույն մարզիչ» մրցանակին
- Դավիթ Ստեփանյանը 2023 թվականին մինչ 10 տարեկանների, իսկ 2025 թվականին մինչ 12 տարեկանների խմբում դարձել է Հայաստանի չեմպիոն։
- Դավիթ Ստեփանյանը 2023 թվականի աշխարհի առաջնության մինչ 10 տարեկանների խմբում գրավել է 9-րդ հորիզոնականը։
- 2024 և 2025 թվականներին Դավիթ Մելքոնյանը դարձել է Հայաստանի մինչև 10 տարեկանների առաջնության չեմպիոն։ Ինչպես նաև 2025 թվականի Հայաստանի կայծակնային շախմատի առաջնության չեմպիոն։
- 2024 թվականին Արմեն Վարդանյանը դարձել է Հայաստանի կայծակնային շախմատի առաջնության չեմպիոն, իսկ 2025 թվականին՝ Հայաստանի մինչև 10 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։
- 2025 թվականին Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչ 10 տարեկանների կայծակնային առաջնության չեմպիոն։
- 2024 թվականին Դավիթ Մելքոնյանը և Արմեն Վարդանյանը դարձել են Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիրներ։
- 2024 թվականին Իսախանյան Նարեն դարձել է Հայաստանի մինչև 10 տարեկան աղջիկների առաջնության չեմպիոն, իսկ 2025 թվականին՝ մինչ 12 տարեկանների բրոնզե մեդալակիր։
Միջազգային կոչումներ
- 2013 թվականինստացել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում
- 2015 թվականին ստացել է ՖԻԴԵ-ի մարզչի կոչում