Գևորգ Մուրադյանը ծնվել է 1990 թվականի հուլիսի 21-ին Արմավիր քաղաքում։ 2007թ ավարտել է Արմավիրի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Շախմատային գիտելիքները ստացել է Արմավիրի շախմատի դպրոցում։
Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է։
Շախմատային հաջողություններ
- 1998-2004թթ մասնակցել և հաղթել է բազմաթիվ մրցաշարեր
- 1999-2002թթ մասնակցել է ՀՀ պատանիների եզրափակիչ մրցաշարերին
- 2003թ եղել է Արմավիր քաղաքի առաջնության հաղթող
- 2004թ Շախմատի ակադեմիայի Արմավիր մասնաճյուղի հաղթող:
Կրթություն
Ավարտել է Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետի բակալավրիատը։
Աշխատանքային գործունեություն
- 2011թ մինչ այսօր մասնակցել է բազմաթիվ մանկավարժական, հոգեբանական, մարզչական և մրցավարական սեմինար-թրեյնինգների, ունի ուսուցչական, մարզչական և մրացավարական որակավորումներ
- 2012թ մինչ այսօր մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի՝ որպես գլխավոր մրցավար
- 2011-2021թթ աշխատել է Շախմատի ակադեմիայի Բաղրամյանի մասնաճյուղում՝ որպես մարզիչ
- 2012-2014թթ աշխատել է Հայաստանի մանուկներ հիմնադրամում՝ որպես շախմատի մարզիչ
- 2013-2015թթ աշխատել է Քարակերտի թիվ 1 միջն․ դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ
- 2014-2024թթ. աշխատել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալրիում՝ որպես շախմատի ուսուցիչ
- 2015-2022թթ աշխատել է Երևանի Էրեբունու շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես շախմատի մարզիչ
- 2021թ մինչ այսօր աշխատում է «IQ Center» ուսումնական կենտրոններում՝ որպես շախմատի մարզիչ
- 2022թ աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում՝ որպես շախմատի մարզիչ
Միջազգային կոչումներ
2023թ ստացել է ՖԻԴԵ-ի մրցավարի կոչում
2024թ ստացել Միջազգային մրցավարի կոչում