Տիգրան Կարենի Հարությունյանը ծնվել է 1997թվականի հունվարի 15-ին, Երևանում։ Սովորել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Մասնագիտությամբ մանկավարժ է։
Տիգրան Հարությունյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է։
Կրթություն
«Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ, Շնորհված է մանկավարժության Բակալավրի աստիճան։ Մասնագիտություն՝ մասնագիտական մանկավարժություն՝ ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան», Շնորհված է Մագիստրոսի աստիճան
Շախմատային հաջողություններ
- Տիգրան Հարությունյանը ութ անգամ դարձել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի չեմպիոն (2006, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2015)
- 2011թվականին դարձել է շախմատի մինչև 16 տարեկան պատանիների համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն
- 2012թ.գրավել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների շախմատի առաջնությունում 4-րդը տեղը
- 2012թ.գրավել է մինչև 16 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում 4-րդ տեղը
- 2013թ․ դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության 5-րդ մրցանակակիր
- 2014թ.գրավել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում 5-րդ տեղը
- 2014թ․ գրավել է Շախմատի աշխարհի պատանեկան մինչև 18 տարեկանների առաջնությունում 6-րդ տեղը
- 2014թ.դարձել է Կարեն Ասրյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշարի բրոնզե մեդալակիր
- 2014թ. դարձել է "Աշխարհի երիտասարդ աստղեր" շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
- 2015թ.դարձել է Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի հաղթող
- 2016թ.դարձել է Վրաստանի ակումբային առաջնության հաղթող
- 2017թ. դարձել է "ALAIN" պատանիների առաջնության հաղթող
- 2018թ․ դարձել է Ռ.Գ.Նեժմետդինովի 40-րդ հուշամրցաշարի փոխչեմպիոն
- 2019թ․ դարձել է "Aeroflot Open" -Բ մրցաշարիի փոխչեմպիոն
- 2019թ․ դարձել է Լիլ քաղաքի "LUC" Open-ի 10-րդ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
- 2019թ․ գրավել է "XLII Open Int Escacs Barbera del Valles" մրցաշարի Ա խմբում երրորդ տեղը
- 2019թ․ դարձել է "XXI Obert Internacional Sant Marti" Ա խմբի փոխչեմպիոն
- 2019թ․ դարձել է Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի հաղթող
- 2019թ.դարձել է "Almaty Open" 2019-ի փոխչեմպիոն
- 2019թ.դարձել է Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնության հաղթող
- 2020թ. գրավել է "XXXI Roquetas de Mar" միջազգային բաց մրցաշարում երրորդ տեղը
- 2020թ. "Aeroflot Open" մրցաշարի Բ խմբի հաղթող
Միջազգային կոչումներ
2012 թվականին դարձել է ՖԻԴԵ-ի վարպետ, 2014-ին՝ միջազգային վարպետ, իսկ 2019 թվականի մարտի 4-6-ին Աստանայում կայացած ՖԻԴԵ-ի կոնգրեսում նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում:
Աշխատանքային գործունեություն
2021թվականից աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում որպես մարզիչ։