Գրանցում

Էմիլ Մարկարյանը ծնվել է 1979 թ. դեկտեմբերի 12-ին Բաքու քաղաքում: 1988թ.-ին տեղափոխվել է Հայաստան: Սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում (Պոլիտեխնիկ):
Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է:

Կրթություն

1996 թ. ավարտել է  ք. Աշտարակի N2 միջնակարգ դպրոցը

1996 – 2002 թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում: Շնորհված է մագիստրոսի աստիճան

  • 2002 – 2005 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի Ինստիտուտի ասպիրանտուրայում
  • 2005 թ.-ին ստացել է քիմ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Շախմատային հաջողություններ
Աշտարակ և Արագածոտն մարզի բազմակի չեմպիոն և մրցանակակիր:

Աշխատանքային գործունեություն

  • 2002 – 2010 թթ. աշխատել է գիտական և արտադրական գործունեություն քիմիական ոլորտում
  • 2011 – առ այսօր աշխատում է Գր. Ղափանցյանի անվան N4 հիմնական դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ
  • 2011 – առ այսօր աշխատում է  ք. Աշտարակում՝ որպես մարզիչ 
  • 2014 թ.-ից աշխատում է  Շախմատային Ակադեմիայի ք. Աշտարակի մասնաճյուղի մարզիչ
  • 2020 թ.  –ից  աշխատում  է Հայաստանի շախմատի ակադեմիայում՝ որպես մարզիչ

Մարզչական հաջողություններ

  • 2011 – 2021 թթ. ընթացքում` շուրջ 30 1-ին կարգայիններ, 100-ից ավել 4 – 2 կարգային շախմատիստներ

Տարբեր տարիներին ունեցել է պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնության տարբեր տարիքային խմբերի եզրափակիչների մասնակիցներ և մրցանակակիրներ, այդ թվում՝ 

  • 2013 – Հայաստանի մինչև 8 տ. տղաների 1-2 տեղ, Եվրոպայի գավաթակիր
  • 2015 – Հայաստանի մինչև 16տ. տղաների փոխչեմպիոն
  • 2015 - Ա. Մարգարյանի հուշամրցաշարի 2-4 տեղ
  • 2015 – Ֆրանսիայի մինչև 16տ. տղաների փոխչեմպիոն
  • 2017 - – ՀՀ դպրոցականների 11-րդ օլիմպիադայի 2-3-րդ տեղ (գ. Փարպի մ/դպրոց)
  • 2018 – Հայաստանի մինչև 14տ. աղջիկների չեմպիոն
  • 2018 – Ա. Մարգարյանի հուշամրցաշարի մինչև 14տ. աղջիկների չեմպիոն
  • 2019 – Հայաստանի մինչև 14տ. աղջիկների փոխչեմպիոն
  • 2020 – ՀՀ դպրոցականների 14-րդ օլիմպիադայի 2-րդ տեղ (ք. Աշտարակ N4 դպրոց)



Developed by LAB64 LLC