Գրանցում

Մրցաշարեր

 


III, II և I կարգի որակավորման մրցաշարեր

Ս/թ. հոկտեմբերի 7-ից 16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան, «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ, կազմակերպում է III, II և I կարգի որակավորման մրցաշարեր:

Մրցաշարի մասնակիցների գրանցումը կատարվում է օնլայն կամ բանկային փոխանցման միջոցով մինչև հոկտեմբերի 3-ը, 15:00-ն:

Մանրամասները՝ կանոնադրությունում։

 


«Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշար

Ս.թ. հոկտեմբերի 24-30-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը տեղի կունենա Ծաղկաձորի "Eighty Eight Hotel and Spa" հյուրանոցում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի 34/1):

«Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով։
 

  • Ա խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2001 և ավելի բարձր միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստները,
  • Բ խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000-ից ցածր միջազգային վարկանիշ ունեցող և սահմանափակ քանակով վարկանիշ չունեցող շախմատիստները:

Մրցաշարի կազմակերպիչները կարող են թույլատրել սահմանափակ քանակով 1900-ից ցածր միջազգային վարկանիշ ունեցող Հայաստանի պատանի շախմատիստների մասնակցությունը Ա խմբի մրցաշարին։

Գրանցման կարգ

Մասնակցության վճարները կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝     Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝          Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝             1570018417800100

ՀՎՀՀ՝          02560522


Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը և ազգանունը, հեռախոսահամար, կարգ/վարկանիշ, Ծաղկաձոր Օփեն շախմատի միջազգային մրցաշար, տարիքային խումբ, մարզիչ:

Ընտրել մրցաշարը
Մասնակցի անուն, ազգանուն, հայրանուն
Ծննդյան ամսաթիվ
Մասնակցի կարգ / վարկանիշ
Քաղաք
Հեռախոսահամար
Մարզչի անուն, ազգանուն
Մուտքավճար



Developed by LAB64 LLC