Գրանցում

Հայկ Խաչիկյանը ծնվել է 1985 թ. մայիսի 13-ին Գավառ քաղաքում: Սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: 

Հայկ Խաչիկյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է։ ​


Կրթությունը
1993-1997 թթ. սովորել է Ջոտտոյի անվան գեղարվեստի դպրոցում: 
2002 թ. ավարտել է Երևանի Ստ. Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցը: 
2012 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: 
Քաղաքագիտության մագիստրոս է: 


Շախմատային հաջողություններ

  • Գավառ քաղաքի չեմպիոն
  • Գեղարքունիքի մարզի չեմպիոն
  • Համաբանակային խաղերի շախմատի չեմպիոն
  • Հենրիկ Գասպարյանի անվան մարզադպրոցի առաջնությունում գրավել է  1-2-րդ տեղ
  • ԵՊՀ թիմի կազմում ուսանողական խաղերի չեմպիոն
  • 2016թ. Փոթիի միջազգային մրցաշարում իր վարկանիշային խմբի հաղթող
  • 2021թ. Բելգրադի միջազգային մրցաշարում իր վարկանիշային խմբի հաղթող
  • Երևան Օփեն շախմատի միջազգային մրցաշարի Բ խմբում 2-րդ տեղ

Աշխատանքային գործունեություն

  • 2013-2023 թթ. աշխատել է Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում
  • 2014 թ. աշխատում է Դավթաշենի շախմատի դպրոցում
  • 2015-2023 թթ. դասախոսել է Գավառի պետական համալսարանում՝ վարելով Շախմատի տեսություն և պրակտիկա դասընթացը: Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է: Նրա մոտ 1 տասնյակ ուսանողներ, գերազանցությամբ հանձնելով քննությունները, ստացել են «Շախմատ» առարկան դասավանդելու եռամյա հավաստագրեր: 
  • 2021 թվականից աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում որպես մարզիչ

Մարզչական հաջողություններ
2014 թվականից ունեցել է մոտ 60 1-ին կարգայիններ, Հայաստանի և միջազգային մրցաշարերի բազմաթիվ հաղթողներ ու մրցանակակիրներ, որոնք հաջողությամբ մասնակցել են Աշխարհի և Եվրոպայի մանկապատանեկան առաջնություններում,այդ թվում՝

  • Հայաստանի մինչև 10 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունների երկու փոխչեմպիոն
  • Հայաստանի մինչև 12 տարեկան տղաների առաջնության երկու փոխչեմպիոն
  • Երևանի մինչև 10 տարեկանների առաջնության չեմպիոն և երրորդ մրցանակակիր
  • Երևանի մինչև 12 տարեկանների առաջնության երեք փոխչեմպիոն և մեկ բրոնզե մեդալակիր
  • Երևանի մինչև 14 տարեկանների առաջնության երկու չեմպիոն և մեկ փոխչեմպիոն
  • Երևանի մինչև 16 տարեկանների առաջնության չեմպիոն
  • Շախմատի տան մինչև 8, մինչև 10 և մինչև 12 տարեկանների առաջնությունների չեմպիոն
  • Ջերմուկում անցկացված Ստեփան Ավագյանի անվան միջազգային մրցաշարի մինչև 10 և մինչև 12 տարեկանների չեմպիոն
  • Ջերմուկում անցկացված Ստեփան Ավագյանի անվան միջազգային մրցաշարի երկրորդ և երրորդ մրցանակակիր
  • Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարի մինչև 12 տարեկանների երկրորդ և երրորդ մրցանակակիր
  • Կոտայքի մարզի մինչև 14 տարեկան տղաների առաջնության կրկնակի չեմպիոն, ինչպես նաև մինչև 14 աղջիկների առաջնության մեկ չեմպիոն և մինչև 12 տարեկանների՝ երկու չեմպիոն, մինչև 10 տարեկանների՝ մեկ չեմպիոն
  • Արարատի մարզի տղամարդկանց առաջնության չեմպիոն
  • Սոչի քաղաքի մինչև 9 տարեկան տղաների առաջնության չեմպիոն
  • Բոստոնի դպրոցականների առաջնության չեմպիոն
  • Նանա Ալեքսանդրիայի գավաթ մինչև 1900 վարկանիշային խմբում երկու չեմպիոն
  • Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր
  • Լոս Անջելես քաղաքի մինչև 18 տարեկանների առաջնության չեմպիոն
  • ​Կանադայի Սասկաչևան նահանգի մինչև 10 տարեկան տղաների առաջնության կրկնակի չեմպիոն

Պարգևներ 
«Լավագույն մարզիչ» 2018 թ..Ջերմուկի միջազգային մանկապատանեկան մրցաշարի արդյունքներով 
«Մարզչական հմուտ գործունեության համար» շնորհակալագրեր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից
«2025 թվականին Երևան քաղաքում շախմատի գործում ունեցած ավանդի և նվիրվածության համար»  շնորհակալագիր Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից

 

 




Developed by LAB64 LLC