Տիգրան Արարատի Ազարյանը ծնվել է 1995 թ-ի մարտի 31-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Սովորել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Մասնագիտությամբ մանկավարժ է։
Տիգրան Ազարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է։
Կրթություն
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 10 ավագ դպրոց
«Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ
Շնորհված է մանկավարժության Բակալավրի աստիճան։ Մասնագիտություն՝ մասնագիտական մանկավարժություն՝ ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
«Մոսկվա Օփեն» միջազգային մրցաշարին կից շախմատի մարզչական դասընթաց-սեմինարներ
Շախմատային հաջողություններ
- 2005թ. գրավել է Կոտայքի մարզի, Շախմատի պատանեկան առաջնությունում 2-րդ տեղ / մինչև 12 տարեկան:
- 2006 և 2007թթ. գրավել է Կոտայքի մարզի, պատանեկան առաջնության մրցումներում 1-ին տեղը/ մինչև 12 տարեկան:
- 2008թ. գրավել է ՀՀ դպրոցականների 2-րդ հանրապետական «Շախմատի Օլիմպիադայի» մարզային փուլում 1-ին տեղը:
- 2008թ. գրավել է Հայաստանի Հանրապետության մարզերում և ԼՂՀ-ում անցկացվող Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի հիմնադրման 50-ամյակին նվիրված մրցաշարում 1-ին տեղը
- 2008թ. գրավել է Հայաստանի մինչև 14 տարեկան պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում 2-րդ տեղը
- 2009թ. գրավել է մինչև 16 տարեկան պատանիների մարզային առաջնությունում 1-ին տեղը
- 2010թ. գրավել է Հրազդանի 50 ամյակին նվիրված շախմատի մրցաշարում 2-րդ տեղը
- 2010թ. գրավել է Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող «Շուշի» քաղաքի մարզական փառատոնի արագ շախմատի մրցումներում 1-ին տեղը
- 2010թ. գրավել է Հայաստանի մինչև 16 տարկան պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում 2-րդ տեղը
- 2011թ. գրավել է Աբովյան քաղաքի շախմատի մինչև 16 տարեկան պատանիների բաց առաջնությունում 1-ին տեղը
- 2011թ. գրավել է մինչև 16 տարեկան պատանիների մարզային առաջնությունում 1-ին տեղը
- 2012թ. գրավել է Աբովյան քաղաքի շախմատի 3-րդ բաց առաջնությունում մինչև 18 տարեկան պատանիների հաշվարկում 3-րդ տեղը
- 2013թ. գրավել է Անդրանիկ Մարգարյանի մինչև 18տ. տղաների խմբի հուշամրցաշարում 2-րդ տեղը
Աշխատանքային գործունեություն
- 2017-2018թթ աշխատել է Զեյթունի Շախմատի դպրոցում, որպես մարզիչ
- 2017-2018թթ աշխատել է Նորք- Մարաշի շախմատի դպրոցում, որպես մարզիչ
- 2018- առ այսօր աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում, որպես մարզիչ
- Օնլայն հարթակում իրականացնում է դասընթացներ, արտասահմանում բնակվող շախմատիսների հետ (օտար լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն)
Մարզչական արդյունքներ
- 2011–2025 թթ. շուրջ 70 սան լրացրել են մարզական կարգ՝ 4-րդ կարգից մինչև 1-ին կարգի մակարդակ։
- 2019 թ. Հայաստանի Մ8 տարեկան աղջիկների առաջնության փոխչեմպիոն։
- 2019 թ. Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի Մ8 տարեկան աղջիկների չեմպիոն։
- 2020 թ. Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում Մ10 տարեկան տղաների խմբում 3-րդ տեղ։
- 2021 թ. Հայաստանի Մ8 տարեկան տղաների և աղջիկների չեմպիոն։
- 2021 թ. Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի Մ8 և Մ10 տարեկան տղաների չեմպիոն։
- 2021 թ. Gyumri Open մրցաշարի Մ8 տարեկան աղջիկների չեմպիոն։
- 2021 թ. Հայաստանի պատանիների առաջնությանը Մովսես Միլիտոնյանը դարձել է Մ8 տարեկան պատանիների չեմպիոն։
- 2022 թ. Պատանեկան միջազգային 1-ին փառատոնում Տիգրան Համբարձումյանը դարձել է Մ12 տարեկանների չեմպիոն, Սևակ Ափիկյանը՝ Մ8 տարեկանների փոխչեմպիոն, Մանե Հակոբյանը՝ Մ10 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։
- 2022 թ. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարում Սևակ Ափիկյանը դարձել է Մ8 տարեկանների չեմպիոն, Ավետիք Արզումանյանը՝ Մ10 տարեկանների փոխչեմպիոն, Մանե Հակոբյանը՝ Մ10 տարեկանների փոխչեմպիոն։
- 2022 թ. Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի առաջնությունում Տիգրան Համբարձումյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
- 2022 թ. Ստեփան Ավագյանի անվան մանկապատանեկան մրցաշարում Մովսես Միլիտոնյանը Մ10 տարեկան պատանիների խմբում դարձել է բրոնզե մեդալակիր։
- 2023 թ. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարում Մանե Հակոբյանը դարձել է Մ10 տարեկան աղջիկների չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ Մ12 տարեկանների բրոնզե մեդալակիր։
- 2023 թ. Ստեփան Ավագյանի անվան մանկապատանեկան մրցաշարում Մանե Հակոբյանը դարձել է Մ10 տարեկան աղջիկների չեմպիոն։
- 2023 թ. «SERBIA CHESS OPEN 2023» միջազգային ամառային փառատոնում Մովսես Միլիտոնյանը դարձել է փոխչեմպիոն։
- 2023 թ. Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան պատանեկան եզրափակիչ մրցաշարում Գոռ Մորիկյանը դարձել է Մ10 չեմպիոն։
- 2023 թ. Տիգրան Պետրոսյանի անվան Chess Festival-ում Մովսես Միլիտոնյանը դարձել է Մ10 տարեկանների չեմպիոն։
- 2023 թ. Տիգրան Համբարձումյանը դարձել է աշխարհի Մ12 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։
- 2023 թ. Nana Aleksandria Cup 2023 միջազգային մրցաշարում Տիգրան Համբարձումյանը դարձել է B խմբի բրոնզե մեդալակիր, իսկ Արեն Մնացականյանը՝ B խմբի մինչև 1850 վարկանիշ ունեցող շախմատիստների չեմպիոն։
- 2024 թ. Եվրոպայի պատանիների առաջնությունում Տիգրան Համբարձումյանը դարձել է Մ12 տարեկանների փոխչեմպիոն։
- 2024 թ. Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 3-րդ փառատոնում Գևորգ Աղոյանը Մ10 տարեկան պատանիների խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը, Աշոտ Սանթրոսյանը՝ Մ14 տարեկան պատանիների 3-րդ տեղը։
- 2024 թ. Անդրանիկ Մարգարյանի 14-րդ պատանեկան հուշամրցաշարում Արեն Մնացականյանը դարձել է Մ12 տարեկան պատանիների չեմպիոն, Վահան Թովմասյանը՝ Մ10 տարեկան պատանիների փոխչեմպիոն, Ռոբերտ Փաշիկյանը՝ Մ8 տարեկան պատանիների փոխչեմպիոն, Մանե Առստամյանը՝ Մ10 տարեկան աղջիկների չեմպիոն, Մարի Օհանյանը՝ փոխչեմպիոն։
- 2025 թ. Ստեփան Ավագյանի մանկապատանեկան հուշամրցաշարում Մովսես Միլիտոնյանը դարձել է Մ12 տարեկան պատանիների չեմպիոն, Գոռ Մորիկյանը՝ փոխչեմպիոն, Արթուր Բազիկյանը՝ Մ14 տարեկան տղաների չեմպիոն, իսկ Մանե Հակոբյանը՝ Մ12 տարեկան աղջիկների չեմպիոն։
- 2025 թ. Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնում Գևորգ Գեղամյանը դարձել է մինչև 8 տարեկան պատանիների չեմպիոն, Վահե Վարդանյանը՝ Մ10 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր, Լիլիթ Հակոբյանը՝ Մ12 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր, Վահան Թովմասյանը՝ Մ12 տարեկան պատանիների արծաթե մեդալակիր, իսկ Գոռ Մորիկյանը՝ բրոնզե մեդալակիր։
- 2025 թ. Անդրանիկ Մարգարյանի 15-րդ մանկապատանեկան հուշամրցաշարում Արթուր Բազիկյանը դարձել է մինչև 12 տարեկան պատանիների չեմպիոն, Վահան Թովմասյանը՝ փոխչեմպիոն, Գոռ Դաբաղյանը՝ բրոնզե մեդալակիր, Գևորգ Աղոյանը՝ Մ10 տարեկան պատանիների փոխչեմպիոն, իսկ Մանե Հակոբյանը և Մարի Օհանյանը դարձել են Մ12 տարեկան աղջիկների չեմպիոն և փոխչեմպիոն։
- 2025 թ. Տիգրան Պետրոսյանի անվան տուն-մարզադպրոցի պատանիների եզրափակիչ մրցաշարում Վահան Թովմասյանը դարձել է Մ12 տարեկանների բրոնզե մեդալակիր, իսկ աղջիկների խմբում` Գաբրիելա Բալոյանը` ոսկե մեդալակիր, Լիլիթ Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր։
- 2025 թ. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությունում Արթուր Բազիկյանը դարձել է Մ12 տարեկան պատանիների փոխչեմպիոն։
- 2026 թ. Անդրանիկ Մարգարյանի 16-րդ մանկապատանեկան հուշամրցաշարում Տիգրան Գրիգորյանը դարձել է Մ8 տարեկան պատանիների խմբի բրոնզե մեդալակիր, Լիլիթ Հակոբյանը՝ մինչև 12 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր, Գոռ Դաբաղյանը՝ մինչև 14 տարեկան պատանիների չեմպիոն, Գևորգ Աղոյանը՝ բրոնզե մեդալակիր։