Կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված Արսեն Եղիազարյանի հիշատակին
2026-06-17Ս.թ. հուլիսի 14-ին, ժամը 18:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբի» հետ համատեղ կազմակերպում են շախմատի կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանի հիշատակին, որը տեղի կունենա Հայաստանի շախմատի ակադեմիայում (ք. Երևան, Շևչենկո 34):
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երկրորդ շախմատային կարգ ունեցողները:
Ժամակարգ
3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով մինչև հուլիսի 11-ը, 15:00-ն: