ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի Երևանի III փուլը պաշտոնապես մեկնարկել է
2026-05-06Օլիմպիադայի III փուլը տեղի է ունենում AGBU Armenia-ում, որտեղ առաջին իսկ պահից տիրում է շախմատային մթնոլորտ՝ լի կենտրոնացվածությամբ, հուզմունքով և սպորտային ոգով։
Մրցաշարի մեկնարկին ներկա էին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, ՄԳ Սմբատ Լպուտյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության հումանիտար և կամավորական ծրագրերի տնօրեն Ինեսսա Մարգարյանը, ում ներկայությունն ու խոսքերը ոգեշնչեցին մասնակիցներին նոր հաղթանակների ճանապարհին։
Հատկանշական է, որ այս տարին նշանավորվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցության 20-ամյակով՝ ընդգծելով երկու կառույցների երկարամյա և արդյունավետ գործընկերությունը շախմատի զարգացման գործում։
Լարված և հետաքրքիր պայքարը շարունակվում է արդեն նոր փուլում, որտեղ մրցում են լավագույնները՝ իրենց գիտելիքներով, մտածողությամբ և հաղթելու մեծ ցանկությամբ։ Մեզ սպասվում են հետաքրքիր և լարված պարտիաներ, վառ պայքար և նոր հաղթանակներ։
Մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջողություն։



