Ակակի Իաշվիլիի պաշտոնական այցը Հայաստանի շախմատի ակադեմիա
2026-04-14Հայաստանի շախմատի ակադեմիան պաշտոնական այցով հյուրընկալել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի միջոցառումների հանձնաժողովի նախագահ և կառավարման խորհրդի հատուկ հանձնարարությունների տնօրեն Ակակի Իաշվիլիին։
Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, ՄԳ Սմբատ Լպուտյանի հետ նա հանդիպել է շախմատի կրթությամբ զբաղվող առաջատար հաստատությունների ներկայացուցիչներին և ծանոթացել «Շախմատը դպրոցում» ծրագրին՝ ընդգծելով Հայաստանի առաջատար դերը և միջազգային համագործակցության կարևորությունը։
Նրանք այցելել են նաև Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU), որտեղ ներկայացվել են բուհի գործունեությունն ու «Շախմատ» մասնագիտությունը, ինչպես նաև աշխարհում եզակի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ “Chess” Scientific Research Institute։
Այցի ավարտին եղել են դպրոցում, հետևել ծրագրի ընթացքին և շփվել աշակերտների ու ուսուցիչների հետ՝ համոզվելով, որ շախմատը դարձել է կրթական գործընթացի կարևոր մաս։


