Գրանցում

«Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշար

2025-06-19

Ս.թ. սեպտեմբերի 21-28-ը Հայաստանի շախմատի ակադեմիան և Շախմատի ակադեմիայի ակումբը համատեղ կազմակերպում են տարվա ամենանշանավոր շախմատային իրադարձություններից մեկը՝ «Ծաղկաձոր Օփեն» միջազգային մրցաշարը, որը տարիներ շարունակ համախմբում է բնիկ և օտարերկրյա շախմատիստներին լեռնաշատ Ծաղկաձորում։

Այս՝ վաղուց արդեն ավանդույթ դարձած, մրցաշարն իր մեջ ներառում է հետաքրքրաշարժ մրցակցություն, միջազգային հաղորդակցություն և շախմատի հանդեպ սեր։

«Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարին իրավունք ունեն մասնակցելու 1900 և ավելի բարձր միջազգային վարկանիշ ունեցող բոլոր շախմատիստները։

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։


Մրցաշարի կազմակերպչական հարցերով /գրանցում, հյուրանոց, տրանսպորտ/ դիմել՝

Հայաստանի շախմատի ակադեմիա

Հասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ

Պաշտոնական կայքէջ՝ http://tsaghkadzoropen.chessacademy.am/

Էլ․ հասցե՝ tournaments@chessacademy.am

Հեռ․՝ +374 10 44 84 73, Բջջ.՝ +374 43 44 84 73, +374 91 19 25 14

*Մասնակիցների և մարզիչների բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

 

Կանոնադրություն

 




Developed by LAB64 LLC