Գրանցում

Շուշաննա Սարգսյանը ծնվել է 1992թ-ի մարտի 3-ին, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում:  Սովորել է Երևանի Պետական  Համալսարանում, ապա Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում

Շուշաննա Սարգսյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է։ 

Կրթություն

Վայքի N1 դպրոց, այնուհետև երևանի N116 դպրոց

2009-2013թթ. Երևանի Պետական  Համալսարան  Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, անգլերեն լեզու և գրականաություն- բակալավր

2013-2014թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ  Շախմատ բաժինը: Շնորհված է մագիստրոսի աստիճան:

Շախմատային հաջողություններ

  • Հայաստանի կանանց չեմպիոնուհի  2014թ․
  • Հայաստանի աղջիկների չեմպիոնուհի մինչև 10, 12, 18 տարեկան
  • Հայաստանի փոխչեմպիոնուհի մինչև 12, 14, 18 տարեկան
  • Ջերմուկի միջազգային մրացաշարի չեմպիոնուհի մինչև 16 տարեկան, նույն մրցաշարում մինչև 16 տարեկան տղաների փոխչեմպիոն
  • Երևանի կանանց I լիգայի չեմպիոն, իսկ 2011թ.-ին` փոխչեմպիոնուհի
  • ՀՇԿՏ-ի փոխչեմպիոն 2011թ. 

Աշխատանքային գործունեություն

  • 2011-2013 աշխատել է որպես շախմատի ուսուցչուհի Հակոբ Օշականի ավան համար 172 դպրոցում    
  • 2011-2012 աշխատել է որպես շախմատի ուսուցչուհի Լևոն Շանթի անվան համար 4 դպրոցում       
  • 2013-2013 աշխատել է որպես շախմատի ուսուցչուհի Պուշկինի անվան համար 8 դպրոցում                    
  • 2013--մինչ օրս աշխատում է որպես շախմատի ուսուցչուհի <Այբ> դպրոցում    
  • 2014-2015 աշխատել է որպես շախմատի ուսուցչուհի 116 դպրոցում                                                    
  • 2015--մինչ օրս աշխատում է որպես շախմատի մարզիչ- Շախմատի ակադեմիայում                                 
  • 2016- 2020 աշխատել է որպես շախմատի ուսուցչուհի դպրոցում                                                    
  • 2019-2021 աշխատում է որպես շախմատի մարզիչ <Կաիսա> շախմատի դպրոցում                                  
  • 2020-մինչ օրս աշխատում է որպես շախմատի ուսուցիչների վերապատրաստող                                       
  • 2020-մինչ օրս աշխատում է որպես Վայոց ձորի շախմատի համակարգող 

Կոչումներ

  • 2021թ. ստացել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետի կոչում



Developed by LAB64 LLC