

Հայաստանի շախմատի ակադեմիայում գործարկվել է ArShah ինքնուսուցվող շախմատային ծրագրային համակարգը:
ArShah-ը մեծաքանակ համակարգիչների վրա գործող տրամաբանական բույլ է: Այն վերլուծում, հավաքում և պահպանում է լավագույն քայլերի ծառը: Դիրքի նախնական գնահատման համար օգտագործվում է Stockfish շարժիչ:
ArShah-ը հնարավորություն է տալիս օգտատերերին վերլուծել սկզբնական դիրքից ստացվող ցանկացած դիրք, խաղալ ծրագրի հետ, խաղալ միմյանց հետ որպես անհատ կամ որպես յուրահատուկ թիմային խաղի մասնակից:
Այն կարող է օգտակար լինել ցանկացած կարգի շախմատիստի համար:
ArShah-ը կարող եք ներբեռնել այստեղ: