«Գորիս Օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշար - 3-րդ խաղափուլ
2026-11-23«Գորիս Օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշարի մեկնարկային երեք խաղփուլերն ավարտված են։ Մրցաշարային պայքարն թեժանում է և աստիճանաբար ի հայտ են գալիս առաջատարները։
Ա խմբում 3 միավորով միանձնյա առաջատար է ՄԳ Նիկիտա Մատինյանը, իսկ Բ խմբում նույն միավորով առաջատարներն են՝ ՖՎ Վարդան Մովսիսյանը, Վաչագան Շեգունցը և Անրի Հայրապետյանը։
Մրցաշարը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, և առաջիկա տուրերը կարող են նոր փոփոխություններ բերել մրցաշարային աղյուսակում։
Հետևում ենք պայքարի ընթացքին