Գրանցում

Մեկնարկել է Գորիս Օփեն շախմատի միջազգային 2-րդ մրցաշարը

2026-11-21

Գորիսում շախմատային պայքարը սկսված է 

Մեկնարկել է «Գորիս Օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշարիը, որը մեկ հարկի տակ է համախմբել տարբեր երկրներից ժամանած շախմատիստների։

Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արտուր Խոջաբաղյանը, Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի, կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը և Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

10 միլիոն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդով մրցաշարը խոստանում է լարված ու հետաքրքիր շախմատային շաբաթ։

Մրցաշարը կազմակերպում են Հայաստանի շախմատի ակադեմիան և Սյունիքի շախմատի ֆեդերացիան՝ Գորիսի համայնքապետարանի, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և «Լիճքվազ» ՓԲԸ-ի հովանավորությամբ։

Մրցաշարին աջակցում են «Էլոլա» ՓԲԸ-ն, Հրանտ Բաղդագյուլյանի արվեստանոցը, ինչպես նաև հյուրընկալող BMG Hotel-ը, «Մինա», «Մթնաձոր» և «Red Roof» հյուրանոցները։ Մրցաշարի գործընկերներն են ChessMood-ը և Chessify-ը։

Բարի՜ գալուստ, Գորիս։ Թող այս օրերը բոլոր մասնակիցների համար լինեն հաջող խաղերի, նոր ծանոթությունների և լավ հիշողությունների հնարավորություն։




Developed by LAB64 LLC