Հայաստանի շախմատի ակադեմիայի սաների արդյունքները Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում
2026-11-162026 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը Հայաստանը ներկայացնող 58 մասնակիցներից 22-ը Հայաստանի շախմատի ակադեմիայի սաներն էին, ովքեր կարողացան արժանապատվորեն ներկայացնելով Հայաստանը։
Առաջնությունն Ակադեմիայի սաների համար նշանավորվեց երեք մեդալով՝ ոսկե, արծաթե և բրոնզե, ինչպես նաև մի շարք անհատական հաջողություններով և վարկանիշային զգալի աճով։
Մեդալակիրներ՝
ՄՎ Վահե Սուքիասյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ մինչև 18 տարեկան պատանիների Եվրոպայի չեմպիոն՝ վաստակելով 7.5 միավոր և իր վարկանիշն ավելացնելով 23.1 կետով։
Նարե Իսախանյանը 7.5 միավորով նվաճեց մինչև 12 տարեկան աղջիկների Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը՝ վարկանիշն ավելացնելով 112.8 կետով։
ՖՎ Տիգրան Համբարձումյանը մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում 7 միավորով արժանացավ բրոնզե մեդալի՝ վարկանիշն ավելացնելով 27 կետով։
Ներկայացնում ենք նաև Ակադեմիայի մյուս սաների արդյունքները՝
Մինչև 18 տարեկան պատանիներ՝
ՖՎ Վաչե Հովակիմյանը 6 միավորով գրավեց 11-րդ տեղը և վարկանիշն ավելացրեց 1.4 կետով։
ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյանը 5 միավորով զբաղեցրեց 32-րդ հորիզոնականը:
Մինչև 16 տարեկան պատանիներ՝
ՖՎ Մանվել Առաքելյանը 6 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը՝ վարկանիշն ավելացնելով 12.8 կետով։
Հայկ Մաղաքյանը 4.5 միավորով գրավեց 49-րդ հորիզոնականը և վարկանիշն ավելացրեց 30.4 կետով։
Ավիկ Իսախանյանը 3.5 միավորով զբաղեցրեց 81-րդ տեղը՝ վարկանիշն ավելացնելով 40 կետով։
Մինչև 14 տարեկան պատանիներ՝
ՎԹ Արեն Մնացականյանը 5 միավորով գրավեց 45-րդ տեղը:
Մովսես Միլիտոնյանը 4.5 միավորով զբաղեցրեց 74-րդ հորիզոնականը՝ վարկանիշն ավելացնելով 22 կետով։
Մինչև 12 տարեկան պատանիներ՝
Դավիթ Մելքոնյանը 6.5 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը և գրանցեց վարկանիշի 95.2 կետի աճ։
Գևորգ Աղոյանը 5 միավորով գրավեց 42-րդ հորիզոնականը՝ վարկանիշն ավելացնելով 69.2 կետով։
Համլետ Հարությունյանը նույնպես վաստակեց 5 միավոր, զբաղեցրեց 43-րդ տեղը և վարկանիշն ավելացրեց 44.8 կետով։
Մինչև 10 տարեկան պատանիներ՝
Սամվել Մովսիսյանը 6 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը՝ վարկանիշն ավելացնելով 84.8 կետով։
Մինչև 8 տարեկան պատանիներ՝
Ռուբեն Քայցակյանը 6 միավորով գրավեց 13-րդ տեղը և վարկանիշն ավելացրեց 127.6 կետով։
Մարկ Ադամյանը 5.5 միավորով զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը՝ վարկանիշն ավելացնելով 102 կետով։
Արամ Դանիելյանը 3.5 միավորով գրավեց 76-րդ տեղը։
Մինչև 18 տարեկան աղջիկներ՝
ԿՖվ Նվարդ Հայրապետյանը 6 միավորով զբաղեցրեց մրցանակային 7-րդ տեղը՝ վարկանիշն ավելացնելով 56 կետով։
ԿՖՎ Անի Ավետիսյանը 5.5 միավորով գրավեց 21-րդ հորիզոնականը:
Մինչև 14 տարեկան աղջիկներ՝
Մանե Հակոբյանը 4 միավորով զբաղեցրեց 61-րդ տեղը՝ վարկանիշն ավելացնելով 29.2 կետով։
Մինչև 10 տարեկան աղջիկներ՝
Սոֆիա Բաղրամյանը 6 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը՝ վարկանիշն ավելացնելով 62.4 կետով։
Մինչև 8 տարեկան աղջիկներ՝
Յանա Ներսիսյանը 6 միավորով գրավեց 12-րդ հորիզոնականը, իսկ նրա վարկանիշը նվազեց 11.6 կետով։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև մեր սաների մարզիչներին՝ իրենց հետևողական աշխատանքի, նվիրումի և սաների մարզական աճին նպաստելու համար։
Շնորհավորում ենք մեր բոլոր սաներին և մաղթում նորանոր բարձունքներ ու հաղթանակներ։