IV կարգի որակավորման մրցաշար:
2026-11-04Ս/թ. նոյեմբերի 16-ից 19-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար:
IV կարգի մրցաշարը կայանալու է երկու տարիքային խմբերով - 1-ին խումբ՝ մինչև 8տ. մասնակիցներ (2018թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:
Մրցաշարերի օրեր / ժամեր
16 նոյեմբերի – 1 տուր 15:00
16 նոյեմբերի – 2 տուր 16:30
17 նոյեմբերի – 3 տուր 15:00
17 նոյեմբերի – 4 տուր 16:30
18 նոյեմբերի – 5 տուր 15:00
18 նոյեմբերի – 6 տուր 16:30
19 նոյեմբերի – 7 տուր 15:00
19 նոյեմբերի – 8 տուր 16:30
Մուտքավճարը 3000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
Գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով մինչև նոյեմբերի 13-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար: