Գրանցում

Մեկնարկեց «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարը՝ գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով

2026-10-17

Հոկտեմբերի 17-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Աղասի Ինանցի կողմից կազմակերպվող և հովանավորվող «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարը, որը համախմբելու է տիտղոսակիր շախմատիստների՝ գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաների համար պայքարում։

Յոթ օր շարունակ խաղատախտակի շուրջ կծավալվի լարված պայքար, որտեղ յուրաքանչյուր պարտիա նոր հնարավորություն է՝ դրսևորելու սեփական ուժը, հաստատելու բարձր մակարդակը և մեկ քայլով մոտենալու շախմատային նոր նպատակներին։

Ովքե՞ր կկարողանան առանձնանալ այս մրցաշարում, և ովքե՞ր կկատարեն իրենց հաջորդ քայլը դեպի միջազգային կոչում։

Հետևե՛ք մրցաշարի ընթացքին և մասնակիցների արդյունքներին։ 

Գրոսմայստերի նորմայով մրցաշար

Միջազգային վարպետի նորմայով մրցաշար

      




Developed by LAB64 LLC