«Գորիս Օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշար
2026-09-07Ս.թ. նոյեմբերի 21-28-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Սյունիքի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է «Գորիս Օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը, որը տեղի կունենա Գորիս քաղաքի «BMG Hotel»-ում (ք. Գորիս, Գուսան Աշոտ 33)։
«Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով։
- Ա խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000 և ավելի բարձր միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստները,
- Բ խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2100-ից ցածր միջազգային վարկանիշ ունեցող և սահմանափակ քանակով վարկանիշ չունեցող շախմատիստները:
Գրանցման կարգ
Մասնակցության վճարները կարող եք փոխանցել ներքոնշյալ հաշվեհամարին: Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տվյալները, վարկանիշը և կոնտակտային հեռախոսահամար:
Բանկային տվյալներ
Շահառու՝ «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522