Գրանցում

ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ /ԱՆՀԱՏԱԿԱՆ-ԹԻՄԱՅԻՆ/

2026-07-22

Ս.թ. օգոստոսի 29-ին, ժամը 10:30-ին Հայաստանի շախմատի ակադեմիան, Ալֆա Ֆարմի հետ համատեղ, կազմակերպում է արագ շախմատի սիրողական մրցաշար: Մրցաշարը կանցկացվի 2 խմբով՝ Ա և Բ։

Ա մրցաշարին կարող են մասնակցել բոլոր չափահաս շախմատիստները, ում և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշը չի գերազանցում 2100-ը /2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ/։
Բ մրցաշարին կարող են մասնակցել բոլոր չափահաս շախմատիստները, ում և՛ ազգային, և՛ միջազգային վարկանիշը չի գերազանցում 2000-ը /2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ/։

Ժամակարգ՝ 10ր+2վ

Անցկացման վայր՝ ք․ Գյումրի, Ալեքսանդրովսկի ռեստորան, Աբովյան փող., 218/1 շենք

Մասնակցությունն անվճար է։ 

ԳՐԱՆՑՈՒՄ՝
Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2026 թվականի օգոստոսի 22-ը, ժամը 18։00-ն։

Հայտը /Թիմի անուն, շախմատիստների անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տվյալներ, կարգ/վարկանիշ, կոնտակտային հեռախոսահամար/ կարող եք ուղարկել info@chessacademy.am էլեկտրոնային հասցեին:


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ




Developed by LAB64 LLC