Գրանցում

Շախմատի միջազգային օրը Հայաստանի շախմատի ակադեմիայում

2026-07-21

Շախմատի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումը մեկնարկեց տոնական տրամադրությամբ և շարունակվեց հետաքրքիր կայծակնային մրցաշարով ու համաժամանակյա խաղով։ Իսկ ստեղծագործական անկյունում երեխաները գույների ու պատկերների միջոցով ներկայացրին, թե ինչ է շախմատն իրենց համար։

Շախմատի միջազգային օրվա գլխավոր ուղերձն այն է, որ շախմատն ունի մարդկանց միավորելու յուրահատուկ ուժ, և այսօրվա օրը դրա լավագույն վկայությունն էր։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, ծնողներին և հյուրերին, ովքեր իրենց ներկայությամբ և լավ տրամադրությամբ այս օրը դարձրին իսկապես ջերմ ու հիշարժան։

      

 




Developed by LAB64 LLC