Գրանցում

Եզրափակվել է Ստեփան Ավագյանի մանկապատանեկան հուշամրցաշարը

2026-06-04

Ավելի քան 460 պատանի շախմատիստներ, հարյուրավոր խաղեր, լարված պայքար, հաղթանակներ, հիասթափություններ, նոր ընկերներ ու բազմաթիվ հիշողություններ․ այսպիսին էր մրցաշարի անցած շաբաթը։

Մրցաշարի փակման և պարգևատրման արարողությանը ներկա էին նաև Ստեփան Ավագյանի որդին՝ Կարեն Ավագյանը և Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր գլխավոր տնօրեն Սմբատ Լպուտյանը, ովքեր ողջունեցին մասնակիցներին, շնորհավորեցին հաղթողներին և հանձնեցին մրցանակները։

Ներկայացնում ենք մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին․

Մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ

1-ին տեղ՝ Ստեփանյան Դավիթ
2-րդ տեղ՝ ՎԹ Թորոսյան Վոլոդյա
3-րդ տեղ՝ Ասկանազյան Գոռ
4-րդ տեղ՝ Ղազարյան Արմեն
5-րդ տեղ՝ Հովհաննիսյան Միքայել
6-րդ տեղ՝ Վարդանյան Արման
7-րդ տեղ՝ Մեսրոպյան Սամվել

Մինչև 14 տարեկան պատանիներ և աղջիկներ

1-ին տեղ՝ Միլիտոնյան Մովսես
2-րդ տեղ՝ Այվազյան Աշոտ
3-րդ տեղ՝ Շահվալադյան Սամվել
4-րդ տեղ՝ Բարսեղյան Անգել
5-րդ տեղ՝ Առաքելյան Ֆելիքս
6-րդ տեղ՝ Ենոքյան Հենրի

Մինչև 12 տարեկան պատանիներ և աղջիկներ

1-ին տեղ՝ Հակոբյան Ալեքսանդր
2-րդ տեղ՝ Գրիգորյան Էդվին
3-րդ տեղ՝ Սարգսյան Վահե
4-րդ տեղ՝ Թովմասյան Վահան
5-րդ տեղ՝ Մարտիրոսյան Միխաիլ
6-րդ տեղ՝ Թադևոսյան Սաղաթել

Մինչև 10 տարեկան պատանիներ և աղջիկներ

1-ին տեղ՝ Բայրամյան Արսեն
2-րդ տեղ՝ Մկրտչյան Դավիթ
3-րդ տեղ՝ Փաշիկյան Ռոբերտ
4-րդ տեղ՝ Գեղամյան Միքայել
5-րդ տեղ՝ Կայծակյան Ռուբեն

Մինչև 8 տարեկան պատանիներ և աղջիկներ

1-ին տեղ՝ Զաքարյան Ռաֆայել
2-րդ տեղ՝ Դանիելյան Արամ
3-րդ տեղ՝ Հեքիմյան Արամ
4-րդ տեղ՝ Ավետյան Ալեքս
5-րդ տեղ՝ Գրիգորյան Էդգար

Հատուկ մրցանակներ

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 18 տարեկան աղջիկ՝ Ժամկոչյան Մանե
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 16 տարեկան աղջիկ՝ Հակոբյան Մանե
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան աղջիկ՝ Բալոյան Գաբրիելա
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան աղջիկ՝ Բաղրամյան Սոֆիա
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան աղջիկ՝ Հայրապետյան Էվա
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 8 տարեկան աղջիկ՝ Ներսիսյան Յանա

Մարզերից լավագույն արդյունք ցույց տված մասնակիցներ

Մինչև 12 տարեկան՝ Թորոսյան Գարիկ
Մինչև 10 տարեկան՝ Հակոբյան Սոս
Մինչև 8 տարեկան՝ Հովհաննիսյան Վլադիմիր

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, մարզիչներին, ծնողներին, մրցավարներին և կազմակերպիչներին՝ մրցաշարի հաջող անցկացման համար։

Մաղթում ենք երիտասարդ շախմատիստներին նոր հաջողություններ, վստահ հաղթանակներ և շարունակական առաջընթաց իրենց շախմատային ճանապարհին։

Մինչ նոր հանդիպումներ շախմատային տախտակի շուրջ։

Կիսվում ենք մրցանակաբաշխության և փակման արարողության լավագույն պահերով։




Developed by LAB64 LLC