Կայծակնային շախմատի մրցաշար
2026-05-23Հայաստանի շախմատի ակադեմիան Շախմատի ակադեմիայի ակումբի հետ համատեղ մայիսի 30-ին, ժամը 16:00-ին կազմակերպում է ԲԼԻՑ ՄՐՑԱՇԱՐ, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների: Մրցաշարում կհաշվարկվի միջազգային (ՖԻԴԵ) կայծակնային վարկանիշ։ Մրցաշարի մասնակիցները պետք է պարտադիր ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /FIDE ID/։
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երկրորդ կարգ ունեցող շախմատիստները:
Ժամակարգ
3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 28, 18:00։