Գրանցում

Ուսումնամարզական հավաք ակադեմիայի լավագույն սաների մասնակցությամբ

2026-04-04

Ապրիլի 1-ից 8-ը Արզնիում ընթանում է ուսումնամարզական հավաք՝ ակադեմիայի լավագույն սաների մասնակցությամբ։

Հավաքի ընթացքում երիտասարդ շախմատիստները ոչ միայն մարզվում են, վերլուծում պարտիաներ և խորացնում իրենց գիտելիքները, այլ նաև մասնակցում տարբեր ուսուցողական միջոցառումների։

Այսօր հավաքի շրջանակում նրանք հնարավորություն ունեցան մասնակցելու համաժամանակյա խաղի՝ ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ։

Այսպիսի հավաքները կարևոր դեր ունեն սաների զարգացման ճանապարհին՝ տալով փորձ, գիտելիք և նոր մոտիվացիա։

      




Developed by LAB64 LLC