Շախմատի ակադեմիայի գավաթ - 2026 III փուլ
2026-03-19Ս/թ. ապրիլի 25-ին, ժամը 12:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2026» կայծակնային շախմատի մրցաշարի երրորդ փուլը:
Մասնակիցներ
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երկրորդ կարգ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների: Մրցաշարում կհաշվարկվի միջազգային (ՖԻԴԵ) կայծակնային վարկանիշ։
Ժամակարգ
3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Գրանցման վերջնաժամկետ՝ ապրիլի 23, 18:00։