Գրանցում

Ավարտին մոտեցավ «Շախմատի ակադեմիայի գավաթ» կայծակնային մրցաշարի II փուլը

2026-03-15

Մարտի 14-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Շախմատի ակադեմիայի գավաթ» կայծակնային մրցաշարի II փուլը։

Մրցաշարը հետաքրքիր և լարված ընթացք ունեցավ, քանի որ այս անգամ մասնակցում էին նաև իրանցի շախմատիստներ, ովքեր մրցապայքարին տվեցին միջազգային երանգ։ 

Այժմ ներկայացնում ենք լարված պայքարի ադյունքները՝

Հիմնական մրցանակներ՝

I՝ ՄԳ Սինա Մովահեդ

II՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան

III՝ ՄԳ Բարդիյա Դանեշվարի

IV՝ ՖՎ Տիգրան Համբարձումյան

V՝ ՄՎ Արսեն Դավթյան

Հատուկ մրցանակներ՝

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Սոնա Կրկյաշարյան

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ Գորեյիշի Ամիրի Սեյեդ Կիան

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան աղջիկ մասնակից՝ Սոֆիա Բաղրամյան

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից՝ Սամվել Մովսիսյան

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան աղջիկ մասնակից՝ Տաթև Մադանցյան

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 8 տարեկան մասնակից՝ Արեգ Գևորգյան

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 8 տարեկան աղջիկ մասնակից՝ Գայանե Սառիկյան

Սրտանց շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և սպասում բոլորին հաջորդ փուլում:

        

 




Developed by LAB64 LLC