Գրանցում

Հանդիպում Ռուբեն Եսայանի և Մանուել Պետրոսյանի հետ

2026-03-04

Մարտի 3-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ հետաքրքիր հանդիպում, որը միավորեց շախմատն ու գրականությունը:

Ակադեմիան հյուրընկալեց տարվա լավագույն գրող, վիդեոբլոգեր, սցենարիստ և երաժիշտ Ռուբեն Եսայանին և Հայաստանի գործող չեմպիոն, համաշխարհային օլիմիադայի արծաթե մեդալակիր, միջազգային գրոսմայստեր Մանուել Պետրոսյանին։

Հյուրերը խոսեցին իրենց ճանապարհի, հաջողությունների և հանդիպած դժվարությունների մասին՝ անկեղծորեն կիսվելով իրենց փորձով։

Մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ հարցեր հնչեցնելու և հետաքրքիր քննարկման մաս կազմելու։

Շնորհակալ ենք մեր հյուրերին այս ջերմ և ոգեշնչող հանդիպման համար։

      




Developed by LAB64 LLC