Կայծակնային շախմատի մրցաշար
2026-02-10Ս/թ. փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան Շախմատի ակադեմիայի ակումբի հետ համատեղ կազմակերպում է կայծակնային շախմատի մրցաշար:
Մասնակիցներ
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երկրորդ կարգ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների: Մրցաշարում կհաշվարկվի միջազգային (ՖԻԴԵ) կայծակնային վարկանիշ։
Ժամակարգ
3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: