Գրանցում

Տարեվերջյան միջոցառում Հայաստանի շախմատի ակադեմիայում

2025-12-20

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ տարեվերջյան միջոցառում։

Այս օրը նվիրված էր համագործակցությանը, վստահությանը և այն հարաբերություններին, որոնք ժամանակի ընթացքում ձևավորվում են համատեղ աշխատանքի շնորհիվ։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, հավատում են մեր առաքելությանը և կիսում են այս ճանապարհը՝ նպաստելով մեր շարունակական զարգացմանն ու հաջողություններին։

Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ նաև տարվա ընթացքում գրանցված կարևոր ձեռքբերումներին․ 2025 թվականը ակադեմիայի սաների համար նշանավորվեց միջազգային հաջողություններով։ ՄՎ Վահե Սուքիասյանը, ՖՎ Տիգրան Համբարձումյանը, ՖՎ Վաչե Հովակիմյանը և Արմեն Վարդանյանը արժանացան պարգևների՝ Եվրոպայի առաջնություններում գրանցած բարձր արդյունքների համար։

 

  

  

  

  




Developed by LAB64 LLC