Գրանցում

Շախմատի ակադեմիայի գավաթ - 2025

2025-12-04

Ս/թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2025» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը:

Մասնակիցներ

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երրորդ կարգ ունեցող շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:

Ժամակարգ

5 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Լրացուցիչ ցուցանիշներ

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով, անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/ և սև գույնով խաղացած պարտիաների քանակով:

Մրցանակային ֆոնդը կկազմի մուտքավճարների 70%-ը:

Մրցաշարին կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/Tj8tx2VCv3kGNETZ6 ,  մինչև դեկտեմբերի 18-ը, 18:00-ն:

ԿԱՆՈՆԱԱԴՐՈՒԹՅՈՒՆ




Developed by LAB64 LLC