Շախմատը կրթության մեջ» խորագրով ուսուցչական համաժողովը։
2025-11-23Նոյեմբերի 22-ին ՀՊՄՀ-ի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ -ում տեղի ունեցավ «Շախմատը կրթության մեջ․ փորձառություններ, լուծումներ և զարգացման ուղիներ» խորագրով ուսուցչական համաժողովը։
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին շախմատի ուսուցման լավագույն փորձառությունները դպրոցներում, քննարկվեցին արդյունավետ լուծումներ և զարգացման ուղիներ։
Միջոցառմանը ներկա էր նաև կրթական ծրագրի ղեկավար կազմը, ինչը կարևոր դեր ունեցավ քննարկումների արդյունավետ կազմակերպման և բարձրացված հարցերի խորքային դիտարկման մեջ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր զեկուցողներին, մասնակիցներին և կազմակերպիչներին։


