Անդրանիկ Մարգարյանի մանկապատանեկան հուշամրցաշար
2026-01-082026 թվականի հունվարի 8–16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի 16-րդ մանկապատանեկան հուշամրցաշարը։
Մրցաշարը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով՝ շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով, և մասնակցել կարող են մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ։
Մրցաշարը գերազանց հնարավորություն է փորձ ձեռք բերելու, ուժերդ չափելու և նոր հաղթանակների ճանապարհը բացելու համար։
Միացիր հուշամրցաշարին և դարձիր մրցապայքարի մի մասը։
Գրանցումները կատարվում են միայն բանկային փոխացման միջոցով:
Կանոնադրություն