Գրանցում

Համաժամանակյա խաղ ՄԳ Շանթ Սարգսյանի հետ

2025-11-19

Նոյեմբերի 18-ին «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակում Տեղ գյուղում տեղի ունեցավ համաժամանակյա խաղ Հայաստանի համար առաջին շախմատիստ, աշխարհի Մ16 տարեկանների չեմպիոն, Մ18 և Մ20 տարեկանների փոխչեմպիոն, Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ ՄԳ Շանթ Սարգսյանի հետ։

Միջոցառմանը մասնակցեցին Տեղ համայնքի տարբեր գյուղերից ժամանած սաները, ովքեր ոչ միայն հնարավորություն ունեցան խաղալու Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկի դեմ, այլ նաև ստացան արժեքավոր խորհուրդներ և փորձ։ Շանթ Սարգսյանը նաև առանձնացրեց երեք լավագույն մասնակիցներին և նրանց նվիրեց գրքեր՝ խրախուսելով շարունակել զարգացնել իրենց շախմատային կարողությունները։
 

  
  
  




Developed by LAB64 LLC