Գրանցում

«Գորիս Օփեն» շախմատի միջազգաային մրցաշարի մասնակիցների ճանաչողական շրջայցը Գորիսում

2025-11-18

«Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան առավել խորությամբ ճանաչելու Գորիս քաղաքի մշակութային և պատմական հարստությունը։

Օրվա ընթացքում նրանք այցելեցին Գորիսի պատկերասրահ և քաղաքային թանգարան, որտեղ ներկայացված են քաղաքի պատմական անցյալի, արվեստի և մշակույթի արժեքավոր նմուշներ։ Այցելուները նշեցին, որ ցուցադրությունները թույլ տվեցին ամբողջական պատկեր ձևավորել տարածաշրջանի բազմաշերտ մշակութային ժառանգության մասին։

Շրջայցը շարունակվեց Գորիսի նեղ և յուրօրինակ փողոցներում, որոնք իրենց հանգիստ, հյուրընկալ և ինքնատիպ մթնոլորտով ստեղծեցին տպավորիչ փորձառություն։ Օրվա այցելությունները եզրափակվեցին դրական զգացողություններով՝ ևս մեկ անգամ ընդգծելով Գորիսի զբոսաշրջային գրավչությունն ու մշակութային հարուստ կերպարը։

      
    




Developed by LAB64 LLC