«ՁՄԵՌ 2025»
2025-11-03Ս/թ. նոյեմբերի 18-27-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար։
Մրցանակային ֆոնդը կազմում է մուտքավճարների 60%-ը։
Մրցաշարում սահմանված են հետևյալ մրցանակները․
- 1-ին տեղ
- 2-րդ տեղ
- 3-րդ տեղ
- 4-րդ տեղ
- 5-րդ տեղ
- Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի
- Մարզերից լավագույն արդյունք ցույց տված մասնակից
- Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից
- Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից
- Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով և սև գույնով խաղացած պարտիաների քանակով: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:
Մասնակցելու իրավունք ունեն շախմատի որակավորման առաջին կարգ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարի մասնակիցները պարտադիր պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /FIDE ID:
ՖԻԴԵ-ի նույնականացման համար չունենալու դեպքում մինչև նոյեմբերի 10-ը դիմեք Հայաստանի շախմատի ֆեդերացիա կամ այցելեք հետևյալ հղումով՝ https://chessfed.am/am/fide-registration-form ։
Ժամակարգ. 90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով: Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
Մուտքավճար.
- 2000 և ավելի ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 5000 ՀՀ դրամ
- մինչև 2000 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 6000 ՀՀ դրամ
- շախմատի որակավորման առաջին կարգ ունեցող շախմատիստների համար - 8000 ՀՀ դրամ /տեղերը սահմանափակ են – մոտ 15 շախմատիստ/։
Ժամանակացույց՝
|
Ամսաթիվ |
Խաղափուլ |
Ժամ |
|
18 նոյեմբերի |
1-ին տուր |
15:30 |
|
19 նոյեմբերի |
2-րդ տուր |
15:30 |
|
20 նոյեմբերի |
3-րդ տուր |
15:30 |
|
21 նոյեմբերի |
4-րդ տուր |
15:30 |
|
22 նոյեմբերի |
5-րդ տուր |
11:00 |
|
24 նոյեմբերի |
6-րդ տուր |
15:30 |
|
25 նոյեմբերի |
7-րդ տուր |
15:30 |
|
26 նոյեմբերի |
8-րդ տուր |
15:30 |
|
27 նոյեմբերի |
9-րդ տուր |
15:30 |
Գրանցում․
Մասնակցության վճարները կարող եք փոխանցել ներքոնշյալ հաշվեհամարին: Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տվյալները, վարկանիշը և կոնտակտային հեռախոսահամար:
Բանկային տվյալներ`
Շահառու՝ «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
- Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 15-ը, ժամը 18:00:
- Մասնակիցների և մարզիչների բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:
- Մուտքավճարների ետ վերադարձի դեպքում կկատարվի 20% պահում։
- Մանրամասների համար զանգահարել 099-64-68-85 հեռախոսահամարով: