

Համաժամանակյա խաղ ՄԳ Մանուել Պետրոսյանի հետ
2025-10-11Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, օլիմպիադայի շրջանակում ՅՈՒ ԴԱԲԼՅՈՒ ՍԻ (UWC) Դիլիջանում, համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, ՄԳ Մանուել Պետրոսյանը համաժամանակյա խաղ անցկացրեց շուրջ 30 հայ և օտարերկրյա շախմատասերի հետ։
Խաղին մասնակցում էին ինչպես ՅՈՒ ԴԱԲԼՅՈՒ ՍԻ (UWC) Դիլիջանի ուսանողները, այնպես էլ Դիլիջանի համայնքային կեենտրոնի անդամները։
Շնորհակալություն ենք հայտնում Մանուելին՝ իր ժամանակը տրամադրելու, գիտելիքներն ու փորձը մեզ հետ կիսելու և մասնակիցներին շախմատային օր պարգևելու համար։