

ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլ
2025-10-04Հոկտեմբերի 10-ից 12-ը, «Յու Դաբլյու Սի» Դիլիջանի դպրոցում, կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից կազմակերպված ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։
Հայաստանի լավագույն դպրոցական թիմերը կհավաքվեն մեկ հարկի տակ՝ պայքարելու չեմպիոնի տիտղոսի համար։
Շնորհակալություն ենք հայտնում գլխավոր հովանավոր ՀԲԸՄ-ին, ինչպես նաև «Յու Դաբլյու Սի» Դիլիջանի դպրոցին և Դիլիջանի համայնքային կենտրոնին՝ օլիմպիադայի իրականացումը հնարավոր դարձնելու համար։
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։
Մասնակից թիմեր՝
- ԳՅՈՒՄՐՈՒ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ
- ԱԲՈՎՅԱՆԻ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 10 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
- ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
- ԱՅՆԹԱՊԻ ԹԻՎ 1 ԴՊՐՈՑ
- ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
- ՎԱՆԱՁՈՐԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
- ՎԱՐԴԵՆԻԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
- ԱՇՏԱՐԱԿԻ ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
- ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
- ԿԱՊԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
- ԳՈՐԻՍԻ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
- ԵՐԵՎԱՆԻ ՌՈՒԲԵՆ ՄԻՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 77 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
- ԵՐԵՎԱՆԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
- ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 161 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ