

Մեր սաների հաջողությունները
2025-06-30Ավարտվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնը։ Մրցաշարին մասնակցում էին բազմաթիվ շնորհալի պատանիներ տարբեր տարիքային խմբերում, որոնց թվում էին նաև մեր սաները, ովքեր հանդես եկան պատվով՝ ցուցադրելով լավ և արժանապատիվ խաղ։
Ուրախությամբ ներկայացնում ենք մեր մրցանակակիրներին՝
Մինչև 8 տարեկան պատանիներ
1-ին տեղ – Գեղամյան Գևորգ (մարզիչ՝ Տ․ Ազարյան)
3-րդ տեղ – Մկրտչյան Դավիթ (մարզիչ՝ Է. Մարկարյան)
4-րդ տեղ – Դալալոյան Դավիթ (մարզիչ՝ Գ. Ստեփանյան)
Մինչև 10 տարեկան պատանիներ
1-ին տեղ – Մովսիսյան Սամվել (մարզիչ՝ Է. Մարկարյան)
3-րդ տեղ – Վարդանյան Վահե (մարզիչ՝ Տ. Ազարյան)
Մինչև 12 տարեկան աղջիկներ
3-րդ տեղ – Հակոբյան Լիլիթ (մարզիչ՝ Տ. Ազարյան)
Մինչև 12 տարեկան պատանիներ
2-րդ տեղ – Թովմասյան Վահան (մարզիչ՝ Տ. Ազարյան)
3-րդ տեղ – Մորիկյան Գոռ (մարզիչ՝ Տ. Ազարյան)
Մինչև 14 տարեկան պատանիներ
1-ին տեղ – Մաղաքյան Հայկ (մարզիչ՝ Ա. Չիբուխչյան)
Մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ
2-րդ տեղ – Անդրեասյան Էդգար (մարզիչ՝ Լ․ Բաբուջյան)
3-րդ տեղ – Կոբակ Պոլինա (մարզիչ՝ Ա․ Չիբուխչյան)
4-րդ տեղ – Բաղդասարյան Դավիթ (մարզիչ՝ Տ․ Հարությունյան)
5-րդ տեղ – Շահինյան Վլադիմիր (մարզիչ՝ Լ․ Բաբուջյան)
Հատուկ մրցանակներ
Մինչև 10 տարեկան աղջիկներ
1-ին տեղ – Բաղրամյան Սոֆիա (մարզիչ՝ Լ․ Բաբուջյան)
Մինչև 14 տարեկան աղջիկներ
1-ին տեղ – Իսախանյան Նարե (մարզիչ՝ Ս. Մանուկյան)
Մինչև 16 տարեկան պատանիներ
2-րդ տեղ – Հարությունյան Արման (մարզիչ՝ Տ․ Հարությունյան)
Մինչև 18 տարեկան աղջիկներ
1-ին տեղ – Ավետիսյան Անի (մարզիչ՝ Տ․ Հարությունյան)
Հունիսի 23-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի շրջանակում կայացավ նաև շախմատային խնդիրների և էտյուդների լուծման մրցույթ, որի արդյունքում պատանիների մրցապայքարում 1-ին տեղ գրավեց Միլիտոնյան Մովսեսը (մարզիչ՝ Տ. Ազարյան), իսկ աղջիկների պայքարում՝ Սոֆիա Բաղրամյանը (մարզիչ՝ Լ․ Բաբուջյան)։