Գրանցում

Շախմատի ամառային ճամբար

2025-06-18

Հայաստանի շախմատի ակադեմիան հայտարարում է այս ամառվա ամենասպասված ծրագրերից մեկը՝ շախմատի ամառային ճամբար, որը կմիավորի ուսումնական գործընթացը, շփումն ու հանգիստը մեկ վայրում։

Ծրագրի նպատակն է ոչ միայն զարգացնել երեխաների շախմատային հմտությունները, այլ նաև պարգևել նրանց հիշարժան ամառ՝ լի նոր ընկերություններով, ակտիվ հանգստով ու թիմային խաղերով։ Այս բացառիկ ճամբարը շախմատը դուրս է բերում դասասենյակից և տեղափոխում բնության գիրկ՝ տալով երեխաներին միաժամանակ և՛ մտավոր զարգացման, և՛ ֆիզիկական ակտիվության հնարավորություն։

Ճամբարի ընթացքում սպասվում են՝

  • Ընդլայնված շախմատային գիտելիքներ և զարգացնող դասընթացներ

  • Հանդիպումներ հայտնի ու փորձառու շախմատիստների հետ

  • Փորձի փոխանակում հասակակիցների ու հավասարակշիռ մրցակիցների հետ

  • Բազմաթիվ դաշտային խաղեր, թիմային աշխատանքներ և առողջ հանգիստ բնության գրկում

  • Նոր ընկերություններ և հիշարժան պահեր

Շախմատի ակադեմիայի և Շախմատի ակադեմիայի ակումբի սաների համար գործում է 20% զեղչ։

 




Developed by LAB64 LLC