Գրանցում

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի միջազգային վարպետի նորմայով հուշամրցաշարը

2025-05-17

Ամփոփենք մայիսի 15-ին ավարտված Հովհաննես Դանիելյանի միջազգային վարպետի նորմայով հուշամրցաշարը:
Լարված պայքարի արդյունքում 2 շախմատիստների՝ ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյանին (6.5/9 միավոր) և ՖՎ Յաշ Բհարադիային,  (6.5/9 միավոր)  հաջողվեց լրացնել միջազգային վարպետի նորման:
Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ մասնակիցների միջև
1-ին տեղ ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյան (մարզիչ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան)
2-րդ տեղ ՖՎ Յաշ Բհարադիա
3-րդ տեղ ՖՎ Էրիկ Չաքրյան
Չեսիֆայ ընկերությունը նույնպես մրցանակ էր նախատեսել 1-4-րդ տեղերը գրաված մասնակիցների համար և 4-րդ հորիզոնականը գրաված ՎԹ Տիգրան Համբարձումյանը (մարզիչ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան) նույնպես պարգևատրվեց:
Մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը՝

Երկիր Կոչում Անուն Ազգանուն Միավոր
ՀԱՅ ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյան 6.5/9
ՀՆԴ ՖՎ Յաշ Բհարադիա 6.5/9
ՀԱՅ ՖՎ Էրիկ Չաքրյան 5.5/9
ՀԱՅ ՎԹ Տիգրան Համբարձումյան 4.5/9
ՀԱՅ ՄՎ Էրիկ Հակոբյան 4.5/9
ՀԱՅ ՖՎ Վաչե Հովակիմյան 4.5/9
ՖԻԴԵ ԿՄՎ Ալեքսանդրա Դիմիտրովա 4/9
ՌՈՒՍ ՄՎ Անդրեյ Օկարա 3.5/9
ՎՐԱ ԳՄ Միխեյիլ Կեկելիձե 3/9
ՀԱՅ   Դավիթ Բաղդասարյան 2.5/9

Շնորհավորում ենք հաղթողներին և շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին:
 Ինչպես նաև շնորհակալ ենք բոլոր աջակիցներին, ում շնորհիվ մրցաշարը կայացավ:

 

 




Developed by LAB64 LLC