

Գարուն 2025. Ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար
2025-05-03Ս/թ. մայիսի 26-ից հունիսի 4-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբի» հետ համատեղ կազմակերպում են ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար։
Մրցաշարում սահմանված են հետևյալ մրցանակները․
- 1-ին տեղ – 60.000 ՀՀ դրամ
- 2-րդ տեղ – 40.000 ՀՀ դրամ
- 3-րդ տեղ – 30.000 ՀՀ դրամ
- 4-րդ տեղ – 20.000 ՀՀ դրամ
- 5-րդ տեղ – 15.000 ՀՀ դրամ
- Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի – 15.000 ՀՀ դրամ
- Մարզերից լավագույն արդյունք ցույց տված մասնակից – 10.000 ՀՀ դրամ
- Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից - 10.000 ՀՀ դրամ
- Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից - 10.000 ՀՀ դրամ
- Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից – 5.000 ՀՀ դրամ
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով և սև գույնով խաղացած պարտիաների քանակով: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:
Մասնակցելու իրավունք ունեն շախմատի որակավորման առաջին կարգ /սահմանափակ քանակով/ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարի մասնակիցները պարտադիր պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /FIDE ID/, իսկ չունենալու դեպքում նախապես դիմեն Հայաստանի շախմատի ֆեդերացիա /010(099) 44 01 05 /:
Ժամակարգ. 90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով: Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
Մուտքավճար.
- 2000 և ավելի ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 5000 ՀՀ դրամ
- մինչև 2000 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 6000 ՀՀ դրամ
- շախմատի որակավորման առաջին կարգ ունեցող շախմատիստների համար - 7000 ՀՀ դրամ /տեղերը սահմանափակ են – մոտ 15 շախմատիստ/։
Ժամանակացույց՝
Ամսաթիվ |
Խաղափուլ |
Ժամ |
26 մայիսի |
1-ին տուր |
15:30 |
27 մայիսի |
2-րդ տուր |
15:30 |
28 մայիսի |
3-րդ տուր |
15:30 |
29 մայիսի |
4-րդ տուր |
12:00 |
30 մայիսի |
5-րդ տուր |
12:00 |
31 մայիսի |
6-րդ տուր |
15:30 |
2 մայիսի |
7-րդ տուր |
12:00 |
3 մայիսի |
8-րդ տուր |
15:30 |
4 մայիսի |
9-րդ տուր |
15:30 |
Գրանցում․
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
- Գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 23, ժամը 18:00:
Մասնակիցների և մարզիչների բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:
Մանրամասների համար զանգահարել 077-44-84-73 հեռախոսահամարով: