Գրանցում

Ուսումնամարզական հավաք Արզնիում

2025-04-09

Մեր պատանի շախմատիստները արդեն իսկ նախապատրաստվում են Հայաստանի առաջնությանը։

Ապրիլի 4-ից Արզնիում մեկնարկել է շախմատի ուսումնամարզական հավաքը, որի նպատակն է ոչ միայն ուժեղացնել մասնակիցների տեխնիկական և մարտավարական պատրաստվածությունը, այլ նաև բարելավել նրանց մրցունակությունը։ 

Շախմատի բովանդակային խաղերից բացի, Արզնիի ուսումնամարզական հավաքի մասնակիցները ակտիվորեն մասնակցում են նաև տարբեր սպորտային և ինտելեկտուալ խաղերի, որոնք նպաստում են ընդհանուր ֆիզիկական և մտավոր պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։

  

 

 

 




Developed by LAB64 LLC