

I կարգի որակավորման մրցաշար
2025-04-08Ս/թ. ապրիլի 25-ից մայիսի 3-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է I կարգի որակավորման մրցաշար:
Մրցաշարերի օրեր / ժամեր
25 ապրիլի – 1 տուր 16:00
26 ապրիլի – 2 տուր 12:00
26 ապրիլի – 3 տուր 16:00
28 ապրիլի – 4 տուր 16:00
29 ապրիլի – 5 տուր 16:00
30 ապրիլի – 6 տուր 16:00
1 մայիսի – 7 տուր 16:00
2 մայիսի – 8 տուր 16:00
3 մայիսի - 9 տուր 16:00
Մուտքավճարը 3000 դրամ է: Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ I կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն կատարվում է օնլայն տարբերակով մինչև ապրիլի 23-ը, ժամը՝ 14:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճար ները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար: