

Արագ շախմատի մրցաշար ֆինանսաբանկային ոլորտի կազմակերպութոյւնների միջև
2025-03-17ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ, Հայաստանի Բանկերի Միություն ՀԿ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մրցաշարին կարող են մասնակցել ՀՀ բանկերը, վարկային, վճարահաշվարկային, ներդրումային և ապահովագրական կազմակերպություններ ներկայացնող թիմերը: Մրցաշարը կացնկացվի անհատական և թիմային ձևաչափով, ըստ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների, շվեյցարական մրցակարգով՝ 6-7 խաղափուլով։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Անհատական մրցանակներ.
- 1-ին տեղ – Հանգստյան ուղեգիր Ստեփանավանում /7 գիշեր/ նաև հատուկ հնարավորություն մասնակցելու շախմատի միջազգային հավաքին
- 2-րդ տեղ – Հանգստյան ուղեգիր Ջերմուկում /7 գիշեր/ նաև հնարավորություն մասնակցելու շախմատի միջազգային մրցաշարին
- 3-րդ տեղ – Հանգստյան ուղեգիր Ծաղկաձորում /7 գիշեր/ նաև հատուկ հնարավորություն մասնակցելու շախմատի միջազգային մրցաշարին
Թիմային մրցանակներ․
• 1-ին տեղ գրաված թիմ – Հանգստյան ուղեգիր Ծաղկաձորում /2 գիշեր/
• 2-րդ տեղ գրաված թիմ – Հանգստյան ուղեգիր Դիլիջանում /2 գիշեր/
• 3-րդ տեղ գրաված թիմ – Հանգստյան ուղեգիր Աղվերանանում /2 գիշեր/
Հատուկ մրցանակներ.
Հաղթող թիմի համար սահմանված է հատուկ մրցանակ Հայաստանի Բանկերի Միության կողմից: Մրցանակը Հայաստանի Բանկերի Միության Ուսումնական և Որակավորման Կենտրոնի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթաց է /Թիմի անդամները 3 ամսվա ընթացքում, ըստ իրենց ցանկության, կարող են ընտրել մեկ դասընթաց և մասնակցել անվճար/:
Մրցանակներ ոչ վարկանիշային թիմերի համար․
- Գիրք հայտնի գրոսմայստերների ստորագրությամբ
- 1 ամսյա անվճար բաժանորդագրություն ակադեմիայում գործող շախմատի ակումբում
ԺԱՄԿԵՏՆԵՐ
12 ապրիլի 12:00 1-ին տուր,
12 ապրիլի 12:30 2-րդ տուր,
12 ապրիլի 13:00 3-րդ տուր,
12 ապրիլի 13:30 4-րդ տուր,
12 ապրիլի 14:00 5-րդ տուր,
12 ապրիլի 14:30 6-րդ տուր,
12 ապրիլի 15:00 7-րդ տուր:
ՄՐՑԱԿԱՐԳ
Մրցաշարը կացնկացվի անհատական և թիմային հաշվարկով։
Անհատական հաշվարկ
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով, անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/ և սև գույնով խաղացած պարտիաների քանակով:
Թիմային հաշվարկ
Թիմում մասնակցիների քանակը չպետք է գերազանցի 3-ը, իսկ թիմային մրցանակային տեղերը որոշելու համար հաշվի է առնվելու թիմի մասնակիցներից 2-ի լավագույն արդյունքը։
Թիմի մասնակիցների կազմը փոփոխության ենթակա չէ։ Թիմի մասնակիցները պետք է հանդիսանան տվյալ կազմակերպության աշխատակից։ Թիմի մասնակիցները մրցաշարի ընթացքում չեն խաղալու միմյանց հետ։
Մրցանակների հավակնող թիմերի հավաքած միավորների հավասարության դեպքում հաշվի է առնվում անհատական մրցաշարում թիմի մասնակիցների ավելի բարձր տեղ գրաված արդյունքը։
ԺԱՄԱԿԱՐԳ
10 րոպե մինչև պարտիայի ավարտը (2 վայրկյան հավելումով` յուրաքանչյուր քայլին, սկսած առաջին քայլից):
ՄՈՒՏՔԱՎՃԱՐ
Մրցաշարի մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 150 000 ՀՀ դրամ։
Փոխանցումները անհրաժեշտ է կատարել հետևյալ բանկային հաշվին՝
Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել կազմակերպության անունը, կոնտակտային հեռախոսահամար, մասնակցության վճար:
ԳՐԱՆՑՈՒՄ
Կնքված և ստորագրված հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2025 թվականի ապրիլի 11-ը, ժամը 18։00-ն։ Կանոնադրությանը կցված հայտը լրացված վիճակում կարող եք ուղարկել info@chessacademy.am էլեկտրոնային հասցեին:
ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Մրցաշարը կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում /ք․ Երևան, Շևչենկո 34/։
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հեռ՝ +374 10 448473, +374 43 448473, Էլ. փոստ՝ info@chessacademy.am