

Հայաստանի շախմատի ակադեմիան և Գլոբալ Բրիջ կրթահամալիրը համատեղ կազմակերպում են 2-րդ կարգի որակավորման մրցաշար:
2025-03-05Սույն թվականի մարտի 10-ից մարտի 16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան և Գլոբալ Բրիջ կրթահամալիրը համատեղ կազմակերպում են 2-րդ կարգի որակավորման մրցաշար:
Մրցաշարերի օրեր/ժամեր.
Մարտի 10 - 1 տուր 17:30
Մարտի 11 - 2 տուր 17:30
Մարտի 12 - 3 տուր 17:30
Մարտի 13 - 4 տուր 17:30
Մարտի 14 - 5 տուր 17:30
Մարտի 15 - 6 տուր 10:00
Մարտի 15 - 7 տուր 13:00
Մարտի 16 - 8 տուր 10:00
Մարտի 16 - 9 տուր 13:00
Մասնակիցներ.
Մրցաշարին կարող են մասնակցել III կարգ ունեցող շախմատիստները: Մասնակիցների քանակը սահմանափակ է:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:
Ժամակարգ.
1 ժամ ամբողջ պարտիայի համար՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից:
Մուտքավճարը 3000 դրամ է
Անհարգելի բացակայության դեպքում մրցակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին խաղի համար կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈԻԹՅՈՒՆ՝ Հիշեցնում ենք, որ մրցաշարի մասնակիցների գրանցումը կատարվում է մինչև մարտի 8-ը 14:00 օնլայն տարբերակով շախմատի ակադեմիայի պաշտոնական կայքէջում՝ https://chessacademy.am/?lang=am
Էջում անհրաժեշտ է սեղմել Գրանցել կոճակը, լրացնել բոլոր անհրաժեշտ դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել« Շախմատի ակադեմիայի ակումբ-ի հետևյալ հաշվեհամարին:
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսհամար:
Հեռախոսահամար՝ 010 448479, 043 448473
Գրանցումը հաստատվում է գրանցումը կատարելուց հետո: